У вашего броузера проблема в совместимости с HTML5
Պարզելու համար Չիչխանավանք եկեղեցու նախնական՝ վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տիպը եւ այն վերականգնելու նպատակով արդեն 4 տարի է, ինչ եկեղեցու տարածքում ընթանում են պեղումներ: «Եկեղեցու հատակագիծը եւ ճարտարապետական ոճը արդեն հայտնի է, մնում է պարզել տանիքի, գմբեթի, վեղարի եւ թմբուկի մանրամասները»,- նշում է Չիչխանավանքի հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը: Չիչխանավանքը 7-րդ դարում կառուցված է եղել սրբատաշ տուֆից, հետագայում վերակառուցումների ժամանակ օգտագործվել են սև չմշակված տուֆ, որը չի համապատասխանել նախնական տարբերակի ճարտարապետությանը: