ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ…
Իմ անկախ հանրապետությունը 25 տարեկան է:
Մենք՝ ես և դու, անկախության սերունդն ենք:
Մենք ծնվել ու հասակ ենք առնում մեր պապերի երազած անկախ երկրում՝ անամպ երկնքի տակ:
Անկախության գիտակցումը մեր էությունն է, այն ունենալն ու պահելը՝ կենսական պահանջ, որ տալիս է մեզ թռիչք ու թևեր, ապրելու, արարելու, ստեղծագործելու անսպառ ջիղ ու եռանդ, ավելի ամուր ու լավ Հայաստան ունենալու ձգտում, լավ քաղաքացի, լավ զինվոր, լավ մարդ լինելու պարտավորություն: