Հայաստան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս,
Ինքնույս ստեղծագործող
Էմմա Արամի Մկրտչյան 72 տ.
Հեռ. 094236931
____________________________________________
Խնդրում եմ որևէ հովանավոր աջակցի գրքերս տպագրելու համար
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հայոց բանակի քսան ամյակին
Ողջույն մաղթանքս հայ զինվորներին,
Ձեզ փա~ռք ու պատիվ սխրանքով լեցուն,
Նորաստեղծ բանակ Հայոց աշխարհի:
Հայ ժողովրդի պահապան որդիք,
Դուք հաղթանակի դրոշ ու պարծանք,
Թող որ աշխարհում բոլորն իմանան,
Որ ունենք կոփված, հզոր Մեծ բանակ:
Հայ ազգիդ համար արյուն թափեցիր,
Թեժ մարտերը դու հաղթանակիր,
Արցախ աշխարհը նորից հետ բերիր,
Կեցցե~ս նորատունկ իմ Հայոց բանակ:
Արցախի կռվում զոհված մարտիկներ,
Հավերժ միշտ կապրեք դուք մեր սրտերում,
Դուք կապրեք փառքով, դարից դարեդար,
Աշխարհիս բոլոր հայերի սրտում:
Փա~ռք քեզ, մեր բանակ,
Փա~ռք քեզ, մեր որդիք,
Հայ օջախների լույս ու ապավեն,
Զորավիգ բանակ Հայոց երկրի:
09.05.2002թ.
Էմմա