Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը փոխանցեց, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հասրաթյանը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։