Հայկական ժողովրդական երգ, գրառումը՝ Կոմիտասի
Կատարում է՝ Մանուկ Հարությունյան Մանջութի վրա
Ես մասնագիտությամբ թավջութակահար եմ, ու նվագում դասական և հայկական ազգային տարբեր լարային նվագարանների վրա, նաև ստեղծել երեք լարային նվագարան, որոնցից երկուսը՝ Մանջութը և Ջութն եմ նվագում ալիքիս վիդեոներում:
Մանջութը - «Մանուկի ջութը» - չափով նման է պիկոլո չելլոյին, որի հեղինակն է եղել Յ. Ս. Բախը, իսկ ձևով ինքնատիպ է, և նմանը աշխարհում չունի: Նվագարանն ունի հինգ լար, և իր մեջ ընդգրկում է տարբեր դասական և ազգային լարային նվագարանների ոսկե տեմբրերը:
Ջութի ստեղծման համար հիմք է ծառայել երեք լարանի հնագույն ջութը, որը եղել է վիոլայի և ջութակի տեսակների նախատիպը, և օգտագործվել մինչ քրիստոնեությունը Հայկական լեռնաշխարհում, նայց նենզուրայով ավելի մեծ է՝ սարքված ջութակի չափսերով: Նվագարանն ունի չորս լար, իսկ ձևով ինքնատիպ է: