Հարություն Հակոբյան (ռուսերեն) Арутюн Акопян (на русском)
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Հարություն Հմայակի Հակոբյան (1918 - 2005), ձեռնածու-աճպարար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Ավարտել է Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ Աճպարարությամբ հանդես է եկել 1943-ից, 1965-ից՝ «Մոսկոնցերտի» արտիստ։ Հակոբյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է. Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և «Միջազգային մոգական ակումբի» պատվավոր անդամի կոչման (1957), Փարիզում՝ «Մեծ մրցանակի» («Գրան պրի») և Ռոբեր Գուդենի անվան մեդալի (1959), Գերմանիայում՝ Բոսկոյի անվան մրցանակի և Վ. Դուրովի անվան մեդալի (1974), Կարլովի Վարիում՝ հատուկ մրցանակի (1977)։ «Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը (1985, «Էկրան» կինոմիավորում) նվիրված է Հակոբյանի կյանքին և ստեղծագործությանը։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում։