Ձեր օրը սկսեք գեղեցիկ և օգտակար:
Այս մոդելի հիմնական առավելությունը նրա չափերի և օգտագործման հարմարավետության մեջ է կայանում: Խոհանոցում գրեթե տեղ չի զբաղեցնում, շատ հեշտ է հավաքվում և առանձնացվում:
Հյութահան ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք բնութագրիչների՝ օրինակ հյութահանի հզորությանը, քերիչի նյութին, ցանցի տեսակին, գործառույթներին, հարմարավետությունը և այլն:
Որքան հզոր է հյութահանը, րոպեում այնքան շատ հյութ կարող եք քամել, սակայն նման պոլուպրոֆեսիոնալ սարքերի աղմուկն ավելի շատ է, քան այս Gorenje JC200 մոդելի հյութահանինը:
50W - 200 W հզորության հյութահանները կարող են անդադար աշխատել մինչև 10 րոպե, որից հետո մոտավորապես 1 րոպե պետք է անջատել, որպեսզի շարժիչը հանգստանա: Եթե Ձեզ անհրաժեշտ է մինչև 4 բաժակ հյութ պատրաստել, ապա այս 200W հզորությամբ հյութահանն ամբողջությամբ բավարար է:
Gorenje 200-ի քերիչը պատրաստված է չժանգոտվող մետաղից, ինչը հնարավորություն է ընդձեռում քամելու ընթացքում պահպանել վիտամին C-ն: Սա շատ կարևոր առավելություն է, քանի որ այլ նյութերի, ինչպես նաև 45 աստիճանից բարձր ջերմաստի դեպքում վիտամին C-ն ռեակցիայի մեջ է մտնում և չեզոքանում:
Ուշադրություն դարձրեք ցանցի ձևին, այն գլանաձև է, հարմարավետ, այսպիսի ցանցերը շատ հեշտ են լվացվում և անհրաժեշտ է լվանալ աշխատանքն ավարտելուն պես:
Հաջորդ կարևորագույն առավելությունը հրող հարմարանքի և քերիչի միջև հեռավորությունն է: Այն պետք է մոտավորապես 3 մմ լինի, որպեսզի քամելու ընթացքում մրգի կտորներ չմնան:
Այս մոդելը մեխանիկական միացման համակարգով է և արագության մեկ աստիճան ունի: