У вашего броузера проблема в совместимости с HTML5
''Ափսոսանք'' խոսք ՝ Դևի երաժշտ․՝ Նիկոլ Գալանտերյան մշակում ՝ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյան մեցո-սոպրանո՝ Նարինե Անանիկյան «Հայտնի և անհայտ Նիկոլ Գալանտերյան» Համերգը նվիրված է կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանի 135 ամյակին։ Մասնակցում են ՝«Հայտնի և անհայտ Նիկոլ Գալանտերյան» Համերգը նվիրված է կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանի 135 ամյակին։ Համերգի հովհանավոր ՝ Ալեքսանդր Մանթաշև Համերգի հեղինակ և կազմակերպիչ ՝ Մարգարիտ Սարգսյան ------------------------------------------------------------------------------------- Մարգարիտ Սարգսյանի կողմից 2015 թվականից սկսած ներկայացվում են գալանտերյանական մշակումները, որոնք հանդիսատեսի համար իսկապես բացահայտում էին, քանի որ սիրված կոմպոզիտորը ներկայացավ նորովի: Պատմական Հայաստանի Ակն քաղաքում ծնված Նիկոլ Գալանտերյանը ցեղասպանությունից մազապուրծ հաստատվում է Իրանում: Այստեղ հիմնադրել է «Գողթան» երգչախումբն ու սկսել ստեղծագործել: Սիրերգեր, սոնետներ, ժողովրդական երգերի մշակումներ, մանկական երգեր, խմբերգեր, օպերաներ: Հազարի հասնող իր ստեղծագործությունները Նիկոլ Գալանտերյանը «հույսերի եւ հույզերի մրմունջներ» էր կոչում: Մարգարիտ Սարգսյանը բնագրերից օգտվելով՝ մշակել է ավելի քան երեք տասնյակ ստեղծագործություն, որոնցից շատերը երբևէ չեն մշակվել և ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ: