Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Դաւիթ Ամալեան - Իմ Դադիվանք

Դաւիթ Ամալեան - Իմ ԴադիվանքУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Դադիվանքը հնագոյն վանական համալիր է Արցախում։ Գտնւում է Մռաւ սարի անտառապատ լանջերին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ աւանդութեան կառուցուել է դեռեւս Ա.ին դարում՝ Սուրբ Դադէի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենք գաւառի հոգեւոր առաջնորդարանը։ Դարերի ընթացքում վանքը բազմիցս աւէրի ու աւարի է ենթարկուել՝ արաբական, ապա սելջուկեան արշաւանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնուել է եւ աւելի ընդարձակուել։ XII դար-ում Մխիթար Գօշը միառժամանակ այստեղ է բնակուել եւ աշխատել իր «Դատաստանագրքի» վրայ, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարեան հայ քաղաքակրթական կեանքում։ Վանական համալիրում եղել են տարբեր շինութիւններ. 2 ժամատուն, 2 հնագոյն եկեղեցի, միաբանական խցեր, հիւրանոց, գործատուն, գրատուն, եւ այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ. Աստուածածին կաթողիկէն է, որը 1234 թուականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի յիշատակ իր ամուսնու եւ երկու որդիների, որոնցից աւագը նահատակուել էր թուրքերի դէմ պատերազմելիս։ Դադիվանքում պահպանուել են նաեւ երկու բարձրարուեստ խաչքարեր, ինչպէս նաեւ արձանագրութիւններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դէպքերի մասին։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացուած պեղումների ընթացքում` 2007 թուականի յուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մէկի խորանի տակ գտնուել են Սբ. Դադի առաքեալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տէր Յիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մէկը եւ քրիստոնէութիւն էր քարոզում Արցախում: Դադիվանքն ադրբեջանական զինուած ոյժերից ազատագրուել է 1993թ. մարտի 31-ին:
Мой аккаунт