У вашего броузера проблема в совместимости с HTML5
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ14:20
Փետրվարի 13-ին Ախալցխայի հայկական Երիտասարդական Կրթա-Մշակութային կենտրոնում տեղի ունեցան Բուն Բարեկենդանին նվիրված մի շարք միջոցառումներ: Միջոցառումներին ներկա էին Ախալցխայի շրջակա գյուղերի հոգևոր հովիվ` Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ախալցխացիներ: Տերունական աղոթքից հետո կենտրոնի սաները Բուն Բարեկենդանին նվիրված միջոցառումի ընթացքում ներկայացրեցին տոնի ժողովրդական ավանդությունը, ցուցադրվեց Հ.Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթի բեմականացում: Միջոցառումը ուղղորդվեց ազգային պարերով ու երգերով:Միջոցառման հաջորդ փուլը նվիրված էր Ախալցխայի ավանդական գաթա թխելուն, որին հրավիրված էին Ախալցխայի տարեց կանայք, ցուցադրելու տվյալ հարցում իրենց խոհարարական հմտությունները: Նախ Արժանապատիվ Տեր Հոր կողմից օրհնվեց թթխմորը, որից հետո տարեց կանայք և կենտրոնի սաները սկսեցին պատրաստել ավանդական գաթան: