«Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող ինձ ուղղորդել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝անդրադառնալով առաջին նախագահի մարտիմեկյան ելույթին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց արտոնված հանրահավաքները տրամադրել իրենց ընդդիմություն հռչակած ուժերին:
Պարույր Հայրիկյանը, ով մինչև հիմա համոզված է, որ ինքն է անկախ Հայաստանի առաջին պետական գործիչն ու սիմվոլը, համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս քայլով հերթական անգամ վերամբարձ տոնով փախավ. «Լևոն Տեր-Պետրոսյանը մեծագույն չարիք է, հանցագործ, ով ինչպես 1998 թվականին փըշտ ասեցին, փախավ, այնպես էլ հիմա»: