Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Աշուղ Շերամ - Խրախոյս քաջերին

Աշուղ Շերամ - Խրախոյս քաջերինУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Ձմեռն անցկացաւ, գարուն է արդէն, Ծաղկունք բացուեցան, բլբուլք թող երգեն, Հայոց քաջերին ժամ է հարսանեաց, Ահեղ պատերազմի ձայնը որոտաց: Զէնքի շաչիւնէն թնդում է երկիր, Հերո՛ս, հայրենիքիդ օգնութեան հասիր: Ծաղկեցին այգիք, ծաղկեցին դաշտեր, Վրէժ կոչեցէք, անվախ հերոսներ, Ժայռեր թող դողան, քարեր պատառին, Մեր թշնամիներ ո՞ւր պիտի փախչին: Քանի դարերի ծանր շղթաներ, Այժմ կը փշրեն մեր վեհ հերոսնես, Իսկ դուք, դաւաճանք, ո՞ւր պիտի փախչիք, Որ մեր կտրիճների սրից ազատուիք:
Мой аккаунт