Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Arthur Meschian-Meaning Lost. ԵՐԲ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ. EREVAN 17.11.2009

Arthur Meschian-Meaning Lost. ԵՐԲ ԻՄԱՍՏԱԶՈՒՐԿ Է ԼԻՆՈՒՄ. EREVAN 17.11.2009У вашего броузера проблема в совместимости с HTML5
Խոսք՝ Արթուր Մեսչյան - Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են քո օրացույցի դեղին էջերին, ամիս առ ամիս անիմաստ թափվում են տերևների պես, քո կյանքի ծառից: Երբ ժամացույցի լարված զսպանակը կացինն է ճոճում քո պարանոցին, անցյալը դանդաղ իմաստազրկվում է, ներկան էլ թմրած` քո ոտքի տակին: Կյանքը անիմաստ իմաստազրկվում է, երբ վերածվում է անվերջ պայքարի, պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է, երբ վերածվում է կյանքի իմաստի: Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը սպասում է հաջորդ կուռքի քանդակին, երբ տապալվում է կանգնած արձանը, ժամանակը միշտ վիժում է նորից: Փողոց ու այգի իմաստազրկվում են իմաստազրկված քաղաքի մեջքին, տները նույնպես իմաստազրկվում են, Երբ վերածվում են ապաստարանի: Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է, ծնվել երախում բյուր ժողովների, իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝ այն վազքի նման, որ ավարտ չունի: Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են, ամեն օր դարձավ տխուր կիրակի, գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են պատճառները բյուր առանց պատճառի: Անիմաստության խորտակվող իմ նավը նորից փրկության ափին է զարնվում, երբ վերարկույով քնած զավակներս մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում: Նրանց աչքերի առկայծող լույսերը ոգուս սառույցի կեղևն են փշրում, անկարողության պոկում կապանքները, և կյանքս նորից իմաստավորում:
Мой аккаунт