Wednesday, 24 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Առավելագույն տուգանքը կկազմի 300.000 դրամ

Առավելագույն տուգանքը կկազմի 300.000 դրամУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Կաթնամթերք արտադրող 7 ընկերություններում հայտնաբերված խախտումները, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող 2-րդ ստուգման ժամանակ չեն հայտնաբերվել։ «Ի ուրախություն ինձ երկու լաբորատորիայի տվյալ արդեն ունենք և կաթում սոդա այլևս չկա»,- ասաց Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը։ Առաջին անգամ ստուգումների էին ենթարկվել կարթնամթերք արտադրող բոլոր ընտրությունները եւ խախտումները հայտնաբերվել էին հետեւյալ 7-ում: « «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի կաթ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ըներկությունները»,- թվարկեց պարոն Բախչագուլյանը։ «Մուլտի Ագրո» ընկերության տնօրեն Ռոզա Ծառուկյանը օրեր առաջ հայտարարեց, թե իր ընկերությունում հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունը զրպարտություն է։ Այս հարցի վերաբերյալ Աբրահամ Բախչագուլյանը ունի իր բացատրությունը. «Լաբորատոր փորձաքննություններ անցկացվել են ոչ թե մեկ, այլ մի քանի լաբորատորիաներում։ Ես անկեղծ եմ ասում, չգիտեմ որևէ մի տնտեսվարող, ով կասի, թե ինքն արտադրում է անորակ ապրանք»։ Արտադրություններում ստուգումներ իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների պատճառով տնտեսվարող սուբյեկտները չեն տուգանվելու։ Վարչական վարույթը հարուցվելու է միայն ստուգման ավարտից հետո։ «Ամենախիստ տուգանքի չափը 300 հազար դրամ է ։ Սա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ»,- ասաց սննդի անվտանգության ծառայության պետը։ Աբրահամ Բախչագուլյանը վստահեցրեց, որ ստուգումներն այսքանով չեն սահմանափակվելու։ Նպատակը մեկն է՝ նպատել կաթնամթերիքի որակի բարձրացմանը:
Мой аккаунт