Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Ահա թե ինչ են պլանավորել / ժողովուրդը գումար է ստանում բոլորի կոմունալները և վարկերը վճարվում են

Ահա թե ինչ են պլանավորել / ժողովուրդը գումար է ստանում բոլորի կոմունալները և վարկերը վճարվում ենУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Ընդամենը մի 15-20 մասնակիցներով ու երկու այդքան տեսախցիկներով հաջողվեց տպավորություն ստեղծել, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ահավոր լարված է։ Իսկ այդ տպավորությունը պետք էր, որպեսզի Միքայել Մինասյանը հեռուներից հերթական ուղերձը հղի՝ այս անգամ առավել գործնական ու չտեսնված առատաձեռն։

Ժամանակին հանրապետականները բազմիցս են առիթ ունեցել հավատալու, որ Հայաստանում փողով հնարավոր է ցանկացած հարց լուծել, եւ ընտրությունների ժամանակ հենց այդպես էլ վարվել են՝ վարպետորեն համադրելով փողն ու սպառնալիքները։ Ճիշտ է, ընտրակաշառքը նրանք բաժանել են ոչ թե բոլորին, այլ միայն այնքան մարդու, որ հերիքի ընտրություններում «հաղթելու» համար։ Ընդ որում՝ որպեսզի Սերժ Սարգսյանն իր գրպանից չվճարի, հորինել են ռեյտինգային համակարգը, որի արդյունքում էլ ռեյտինգայինների գնած քվեները համարվել են նաեւ կուսակցության ստացած քվեներ։ Ըստ երեւույթին Միքայել Մինասյանը լավ է յուրացրել աներոջ այդ դասը, ու քանի որ իրենց վիճակը հիմա ավելի լուրջ է (հարուցված քրեական գործեր կան), շատ ավելի մեծ փողեր է առաջարկում։ Գործարքը շատ պարզ է։ Իշխող քաղաքական թիմը «մեկուսացնում է» Փաշինյանին, իր միջից նոր վարչապետ է նշանակում, ժողովուրդն էլ երկու-երեք ամսվա համար նորմալ ապրելու գումար է ստանում (բոլորը՝ առանց բացառության), բոլորի կոմունալ ծախսերը վճարվում են, բոլոր վարկային պարտավորությունները սառեցվում են, փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը դադարեցվում է, եւ այլն։ Դրա համար առանձնապես մեծ գումար պետք չէ՝ մոտավորապես մեկ-մեկուկես միլիարդ դոլար, բայց Միքայել Մինասյանը հո չի՞ կարող ասել «դուք փողի հետ գործ չունեք, դուք ասածներս արեք՝ փողը մենք մեր ջեբից կտանք», դրա համար էլ այլ աղբյուրներ է նշում՝ միջազգային դոնորներ, «դաշնակից մեծ երկրներ» եւ այլն։

Կարելի է, իհարկե, հենց որպես զվարճալիք էլ ընկալել նրա տեսաելույթները՝ համարելով, որ դրանք ներքաղաքական իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Առավելեվս, որ բոլորն էլ հասկանում են, թե խոսողն ով է, իսկ Երեւանի կենտրոնում ընդամենը տասը րոպե զբոսնողը կարող է նրա բացառիկ ազնվության ու հայրենասիրության բազմաթիվ ապացույցներ տեսնել՝ անշարժ գույքի ու բիզնեսների տեսքով։ Բայց իրականում նրա այդ ելույթները բավականին լուրջ են եւ մոտավորապես նույն դերն են կատարում, ինչ հրետանային նախապատրաստությունը՝ լայնամասշտաբ գրոհից առաջ։ Ու պատահական չէ, որ «վտարանդի առաջնորդի» հայաստանյան ենթակաները հենց այդպես էլ հասկացել են նրա հրահանգը ու իրենց հերթին արդեն բացահայտորեն ու հրապարակավ իշխանափոխության սցենարներ են քննարկում։ Ընդորում՝ քննարկվող սցենարներից անկում ընտրությունների միջոցով իշխանափոխության տարբերակն ընդհանրապես չկա։ Հիմնական «աշխատանքային տարբերակը» մոտավորապես սա է՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվում են, «Իմքայլը» դաշինքի պատգամավորների մի մասին իրենց կողմն են քաշում (ենթադրաբար՝ նյութական խրախուսման միջոցով), կառավարությունը զրկվում է խորհրդարանական մեծամասնությունից, Նիկոլ Փաշինյանի փոխարեն ժամանակավորապես վարչապետ է դառնում կառավարության անդամներից մեկը, ու միայն դրանից հետո անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, եւ... «մնացածը՝ ինչպես տեքստում»: Քարոզչամիջոցները կան, փողը կա, ընտրակեղծիքների մեխանիզմները կան, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կազմ ուպատրաստս պասում են, Դաշնակցությունն էլ՝ ձեզ նվեր։

Мой аккаунт