41 որոշում՝ մեկ նիստում. Ի՞նչ եղավ կառավարության նիստում
У вашего броузера проблема в совместимости с HTML5
Հունիսի 8-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Օրակարգում ընդգրկված էր 41 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող:
Կառավարությունը առողջապահության նախարարությունից վերցրեց ավտոմեքենա և հանձնեց պետական գույքի կառավարման վարչությանը՝ այն օտարելու համար: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց, համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«ԱՐՓԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտոնություն տվեց Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների համար:
Կառավարությունը սահմանեց միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը, Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչեց: Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տվեց կրթության և գիտության նախարարությանը, կատարեց օրենսդրական փոփոխություններ, հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին և Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Կենտրոն համայնք Գ. Լուսավորչի թիվ 7 հասցեում գտնվող 791 500 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով 2498,12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով տրամադրեց «Գլոբալ Բրիջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ կրթական գործունեություն իրականացման նպատակով:
Գործադիրը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից և փոխարենը նշանակեց Արթուր Խաչատրյանին:
Առաջարկում ենք նիստը դիտել ամբողջությամբ: