Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությանը, նրանց հետ կապված խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։
Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` ընդհանրապես կոոպերատիվների զարգացման գաղափարը դեռ վաղուց է ասպարեզում, տասնյակ տարիներ այդ ուղղությամբ քայլեր են իրականացվել, որոշակի գործողություններ ձեռնարկվել, օրենսդրական խնդիրներն են կարգավորվել, բայցևայնպես դրանք ընդամենը կիսաքայլեր են, ինչը որևէ կերպ չի նպաստել կոոպերացիայի զարգացմանը Հայաստանում։