Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ներխորհրդարանական զարգացումներին, խմբակցությունում քննարկված կարևոր հարցերին, ինչպես նաև հնարավոր արտահերթ ընտրությունների խնդրին։ Մասնավորապես անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկամը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը, տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման իսնտիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։