Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Հայաստանում սկսել են վերամշակված պլաստիկի հումքով կարել բարձեր և արտադրել բազմակի օգտագործման «խելացի» տոպրակներ. մեկնարկել է նոր, «կանաչ» արտադրություն` վերամշակված պլաստիկից։ «Ինովացիոն լուծումներ` համայնքների կայուն զարգացման համար» ՀԿ–ն արդեն երեք տարուց ավելի է, ինչ կազմակերպում է թափոնների տեսակավորում` տեղադրելով համապատասխան կոնտեյներներ դպրոոցներում, ձեռնարկություններում և այլ վայրերում։ Այժմ վերամշակված պլաստիկից ստեղծվում է պատրաստի արտադրանք` սինտեպոն։ Դրա հիմքով բարձերի արտադրություն է բացվել Թուրքիային սահմանամերձ Երվանդաշատ գյուղում, պատմում են կազմակերպության համահիմնադիրներ Մխիթար Ավետիսյանը և Իրինա Մկրտչյանը։