Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Ինչպե՞ս են գումար վաստակում վանաձորցիներն այսօր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո խոշոր ձեռնարկությունները դադարեցին գործել։ Այն ժամանակ քաղաքում 27 արդյունաբերական ձեռնարկություն էր գործում։ Արտադրության առաջատարը քիմիական գործարանն էր, իսկ քաղաքի խոշոր արտադրամասերից էին քիմիական մանրաթելերի գործարանը, ճշգրիտ հաստոցների գործարանը, տրիկոտաժի, կահույքի և կարի արտադրական միավորումները։ Ինչպե՞ս են հիմա գումար վաստակում քաղաքում։ Եվ ինչո՞ւ է Վանաձորում պահանջված կանանց աշխատուժը։