Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, ՀՀ նախկին նախագահների վարքագծին, արտահերթ ընտրությունների հեռանկարին և ԳՇ պետի պաշտոնանկության խնդրին։
Արմեն Բադալյանի կարծիքով` նախընտրական քարոզարշավը սովորաբար իրականացվում է տարբեր ձևաչափերով, սակայն չափազանց կարևոր են հատկապես զանգվածային միջոցառումները, մարդկանց հետ անմիջական շփումները, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել լիարժեք քարոզարշավ։ Ըստ քաղտեխնոլոգի` Հայաստանում կարող է առաջին անգամ գրանցվել մի իրավիճակ, երբ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը կարող է ստանալ որոշակի քանակությամբ ձայներ, եթե նույնիսկ չանցկացնի քարոզարշավ։