Sunday, 14 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Այվազյան. «Սփյուռքի մասնագիտական ներուժի կիրառումը ՀՀ–ում պետք է որակապես արագացնել»

Այվազյան. «Սփյուռքի մասնագիտական ներուժի կիրառումը ՀՀ–ում պետք է որակապես արագացնել»У вашего броузера проблема в совместимости с HTML5

Տնտեսագիտության թեկնածու, մոսկվաբնակ Զավեն Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում իրականացվող «Ի գործ» ծրագրի առանձնահատկություններին, որի նպատակն է արտերկրի հայ մասնագետների ներգրավումը պետական կառավարման գործում։
Զավեն Այվազյանի տեղեկացմամբ` ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը նախապես հայտարարել էր տարբեր երկրներից հայ մասնագետներ Հայաստան հրավիրելու մասին։ Ըստ նրա` ծրագիրն առնչվում է մասնագիտական հայրենադարձությանը և գլխավորապես վերաբերում է որակյալ կադրերին կառավարման համակարգում ընդգրկելու խնդրին և այս պահին արդեն 49 հոգի ժամանել է Հայաստան։
«Դա շատ ճիշտ քայլ է և մասնակիցների քանակը պետք է ավելի մեծ լինի։ Սփյուռքի մասնագիտական ներուժի կիրառումը Հայաստանի թե՛ պետական կառավարման ոլորտում, թե՛ սոցիալ–տնտեսական զարգացման հարցերում պետք է որակապես արագացնել։ Այդ առումով «Ի գործ» ծրագիրն իսկապես ողջունելի նախաձեռնություն է, հայրենադարձության կարևոր պատրվակ»,– նշեց տնտեսագետը։

Мой аккаунт