Где искать: по сайтам Запорожской области, статьи, видео ролики
пример: покупка автомобиля в Запорожье
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է հիմնադրամի գործունեության մասին, մասնավորապես անդրադարձել է այն հարցին, որ կառույցը միջոցներից մի մաս հատկացրեց կառավարությանը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։
Հայկակ Արշամյանի պարզաբանմամբ` միջոցները հատկացվել են ոչ թե կառավարությանը, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ նրա` պատերազմի առաջին ժամերից սկսած հիմնադրամը նախաձեռնեց դրամահավաք` «Մենք ենք, մեր սահմանները» անվանումով, և այդ համազգային դրամահավաքը Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ գաղափարն էր։ Քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի հսկայական ցանց ամբողջ աշխարհում, ուստի որոշվեց հենց նրա միջոցով էլ իրականացնել դրամահավաքը