Monday, 15 September, 2025г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Աղոթք խաղաղության. Մի արցախցի ընտանիքի պատմություն

Աղոթք խաղաղության. Մի արցախցի ընտանիքի պատմությունУ вашего броузера проблема в совместимости с HTML5

Նախապատերազմյա կյանքը, որն այն ժամանակ էլ անհոգ չէր, այժմ երազ է թվում: Օհանջանյանների ընտանիքը ապրում էր Հադրութում: Ընտանիքում կա հինգ երեխա: Մայրը՝ Նաիրան չէր աշխատում, նրա ամուսինը ծառայում էր պաշտպանության բանակում: Կրտսեր որդին չորս տարեկան է:
Երբ երեխան ծնվեց, նրան չտվեցին մորը, քանի որ ծնվել էր սրտի արատով՝ Երևանում: Առաջին տասն օրը փոքրիկ Արտակը միացված էր արհեստական շնչառության ապարատին: Այսօր երեխան առողջ է և կյանքով լի: Ձմեռ պապիկից էլ նվեր էր ուզել՝ անօդաչու թռչող սարք։
Երեխաները դպրոց էին հաճախում, դասերից հետո Նաիրան նրանց հետ տանը պարապում էր: Ավագ որդին՝ Հայկը, ընդունվեց Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետատական բժշկական քոլեջ, ցանկանում է դառնալ ռազմական բժիշկ։ Օրերս էլ վերադարձել է Ստեփանակերտ՝ ուսումը շարունակելու նպատակով։
Սկսվեց պատերազմը։ Ամուսինը՝ Դավիթը, պատերազմին մասնակցել ու վիրավորում է ստացել, իսկ եղբայրը անհետ կորած է։ Նաիրան ասում է, որ եղբայրը կարող էր չծառայել, քանի որ նրանք մեծացել են առանց ծնողների, եղբայրը իր համար հա՛մ հայր էր, հա՛մ մայր, բայց որոշեց ու գնաց ծառայելու։
Նաիրայի աղջիկը՝ Մարիաննան, միշտ երազել է հեռախոս ունենալ, բայց հիմա ինքն է առաջարկում մայրիկին վաճառել այն, քանի որ եղբորը փնտրելու համար նրանց գումար էր հարկավոր։ Այսօր Մարիաննան արդեն երազում է մոռանալ կրակոցների ձայները։
Այն հարցին՝ արդյո՞ք պատրաստ են բնակվել ադրբեջանցիների հետ կողք-կողքի Նաիրան պատասխանեց՝ միայն այն դեպքում, եթե խաղաղապահներ լինեն։ Այստեղ մնալու մտադրություն չունեն՝ իրենց տունն են ուզում, ուզում են վերադառնալ Հադրութ, վերանորոգել տունը ու հանգիստ ապրել իրենց գյուղում։

Мой аккаунт